3243 դիտում
20:52 06-07-2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր հյուրընկալել է մեր երկրում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի և երիտասարդության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Նախարարը դեսպանին ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը ինչպես սպորտի բարձրագույն նվաճումների և մասսայական սպորտի, այնպես էլ երիտասարդական քաղաքականության ոլորտներում: «Առանձին մարզաձևերի ֆեդերացիաները գործընկերային հարաբերություններ են հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենց գործընկերների հետ: Ուրախ կլինեմ, որ համագործակցություն ձևավորվի մեր նախարարության և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան միջև՝ հատկապես մասսայական սպորտի ոլորտում»,- ասել է նախարար Վահրադյանը:
Պարոն Ռ. Մ. Միլսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Մենք միակարծիք ենք, որ սպորտը պատանիների ու երիտասարդների շրջանում ձևավորում է առաջնորդության, թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտություններ, որոնք նրանց օգնում են հաջողության հասնելու կյանքի բոլոր ասպարեզներում: Այդ իսկ պատճառով ուրախ եմ, որ ԱՄՆ-ի դեսպանատունը կարողացել է օգտագործել սպորտային փոխանակման ծրագրերը՝ օգնելու հայ երիտասարդներին զարգացնելու իրենց հմտությունները և ծանոթանալու ամերիկյան մշակույթին՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով կապեր հաստատելու սպորտի ոլորտի պրոֆեսիոնալների ու հասակակիցների հետ ԱՄՆ-ում»:
Նախարարն ուրախությամբ ընդունել է դեսպանի հրավերը՝ մասնակցելու բասկետբոլի կին մասնագետների Երևան ժամանելու կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը: Բասկետբոլի ամերիկացի մասնագետների այցը նախատեսված է հուլիսի 19-ից 20-ը:
Նմանատիպ նյութեր
1612 դիտում
17:34 21-02-2023
ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
1674 դիտում
22:12 15-02-2017
ՀՀ պաշտպանության նախարարը Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք