Ստեփանավանում հայոց բանակ ճանապարհեցին առաջին զորակոչի տղաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ստեփանավանում, ավանդույթի համաձայն, առաջին զորակոչի տղաներին հանդիսավոր արարողությամբ են ճանապարհել հայոց բանակ:
Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատի դիմաց երգ, պար, ասմունք, զուռնա ու դհոլ, նաև հոգևորականի օրհնությունն ու քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի և փոխմարզպետ Արամ Խաչատրյանի բարեմաղթանքները... մեկ խոսքով, տղաները մեկնել են օրհնված ու բարձր տրամադրությամբ: