Վենսան Կոմպանի. Թրա՞մպը. եկեք իշխանությունն ամբողջ աշխարհում ապուշներին տանք
«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի ավագ Վենսան Կոմպանին քննադատել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամպի հաղթանակը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:
«Այ քեզ բա~ն: Դե, եկեք իշխանությունն ամբողջ աշխարհում ապուշներին տանք և տեսնենք, թե ինչ կկատարվի: Նոր սերնդի ռեալիթի-շոուն է», գրել է Կոմպանին իր թվիթերյան էջում:
Տրամպը հաղթել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնին և պաշտոնապես նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին: