5437 դիտում
22:02 04-07-2018
Աշոտ Հակոբյանն ընդունել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հուլիսի 4-ին ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ առաջիկայում Արցախի Հանրապետութուն կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր, երկկողմ համագործակցության վերաբերյալ նոր հուշագրի ստորագրման մանրամասներ։
Լևոն Գրիգորյանը Աշոտ Հակոբյանին ներկայացրեց համատեղ գործունեությամբ իրականացված մի շարք ծրագրեր՝ նշելով, որ տրանսպորտի, կապի, հեռահաղորդակցության ոլորտներում մշտապես աշխատել են սերտ համագործակցությամբ։
Անդրադառնալով նոր հուշագրի ստորագրման և առաջիկա համագործակցության առաջնահերթություններին՝ կարծիքներ փոխանակվեցին ուղևորափոխադրումների, տաքսի ծառայությունների, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում գործակցության խորացման անհրաժեշտության շուրջ։
Կողմերը բավարար գնահատեցին նախկին հուշագրի շրջանակներում իրականացված աշխատանքները և համոզմունք հայտնեցին, որ առաջիկա գործակցությունը կլինի առավել ընդգրկուն և արդյունավետ։
Նմանատիպ նյութեր
786 դիտում
11:49 02-11-2020
Լևոն Գրիգորյանն ազատվել է Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից
3505 դիտում
16:45 04-04-2018
Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում մի շարք ծրագրերին
Այս բաժնից
550 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
421 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից