3770 դիտում
20:31 04-07-2018
Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի Մշտական քարտուղարը
Հուլիսի 6-ին Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Մշտական քարտուղար և Դիվանագիտական ծառայության ղեկավար սըր Սայմոն Մքդոնալդն առաջին անգամ կայցելի Հայաստան։ Սըր Սայմոնը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը և ՄԹ աջակցությունը Հայաստանին։ Այդ մասին հայտնեցին Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան մամուլի ծառայությունից։
Սըր Սայմոնը «Դիվանագիտությունը 21-րդ դարում» թեմայով ելույթ կունենա Հայաստանի դիվանագիտական դպրոցի ապագա դիվանագետների համար։ Նա նաև հանդիպում կունենա ՄԹ կրթական ծրագրերի շրջանավարտների և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Իր այցին ընդառաջ` Մշտական քարտուղար սըր Սայմոն Մքդոնալդն ասել է.
«Ես ուրախ եմ այցելելու Հայաստան՝ մեր երկկողմ հարաբերությունների կարևորությունն ընդգծելու նպատակով։ Առկա են համագործակցության նոր հնարավորություններ, որոնցից հարկ է օգտվել Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը զուգընթաց»։
Սըր Սայմոնի այցը հաջորդում է ՄԹ գործարար պատվիրակության այցին: Վերջինս տեղի է ունեցել հունիս ամսին, Վրաստանում և Հայաստանում ՄԹ առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ` նպատակ ունենալով ներկայացնել բրիտանական գործարարության համար առկա հնարավորությունները։
Նմանատիպ նյութեր
1338 դիտում
20:29 22-10-2019
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ
1598 դիտում
20:12 04-11-2018
Մահացել է Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին քարտուղարը
1126 դիտում
10:38 08-12-2023
ԱԽ քարտուղարը Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդականի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Այս բաժնից
4561 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
871 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին