Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով փոխմարզպետներ են նշանակվել:
Մասնավորապես, Անահիտ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։
Մեկ այլ որոշմամբ՝ Նանե Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ։
Եվս մեկ որոշմամբ՝ Լարիսա Մադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։
ՀՀ վարչապետը «ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Կարեն Խուդավերդյանին և Վարդան Ալեքսանյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալներ: