Վարչապետի որոշմամբ՝ փոխմարզպետներ են նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտաշես Նիկոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արտաշես Նիկոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։
Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակաի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Անդրեյ Ղուկասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։