52611 դիտում
17:08 02-07-2018
Ողբերգական ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. բախվել են Volkswagen Passat-ն ու Hyundai Sonata-ն. 4 մահացածներն ու վիրավորը Հայաստանի քաղաքացիներ են ու մի ընտանիք
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։
Ժամը 17։00-ի սահմաններում Լև Տոլստոյ-Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ՀՀ քաղաքացի՝ 37-ամյա Դավիթ Իսկանդարյանի վարած Volkswagen Passat մակնիշի M 021 TВ /71 համարանիշի և 37-ամյա Իսլամ Թխակունալիևի վարած Hyundai Sonata մակնիշի Т480 00/199 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Դ. Իսկանդարյանը, նրա ուղևորներ՝ 35-ամյա Լիանա Սարգսյանը, 12-ամյա Ալիսա Իսկանդարյանը, 1-ամյա Աննա Իսկանդարյանը տեղում մահացել են, իսկ 8-ամյա Արևիկ Իսկանդարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Լիպեցկի բժշկական կենտրոն։
Վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք Հայաստանի քաղաքացիներ են։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
430 դիտում
18:01 02-05-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
517 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան
427 դիտում
17:26 02-05-2024
Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում