16572 դիտում
14:29 27-01-2015
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 Mitsubishi-ները, Hyundai-ն, Mercedes-ը, RAV 4-ը, Volkswagen Passat-ն ու Nissan Altima-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ «ՎՏԲ» բանկի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Ավետիք Գաբրիելյանի վարած Mercedes մակնիշի 34 DV 726 համարանիշի և Երևանի բնակիչ, 34-ամյա Նուշիկ Գևորգյանի վարած Hyundai մակնիշի 077 ՍԼ 02 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն մեքենաների բախումից հետո Hyundai-ի վարորդը իր ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Mitsubishi Colt Plus Transit մակնիշի 5825 JR համարանիշի, Mitsubishi Lancer մակնիշի 34 CՏ 092 համարանիշի, Volkswagen Passat մակնիշի 46 PՈ 444 համարանիշի, Nissan Altima մակնիշի 34 ZC 639 համարանիշի և RAV 4 մակնիշի 35 DՏ 413 համարանիշի ավտոմեքենաներին:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները, ովքեր նշված տարածքում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի խցանում տեղի չունենա, քանի որ հետաքրքրասեր քաղաքացիները փորձում են կանգնել ու նայել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցչները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Hyundai-ի կին վարորդը, իսկ նշված ավտոմեքենան հաշվառված է «ՀայՋրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում:
Նախնական տվյալներով HYUNDAI TUCSON մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 200.000 ՀՀ դրամ, NISSAN ALTIMA մակնիշի մեքենայինը՝ 700.000 ՀՀ դրամ, VOLKSWAGEN PASSAT մակնիշի մեքենայինը՝ 600.000 ՀՀ դրամ, իսկ MERCEDES-BENZ մակնիշի մեքենայինը՝ 180.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից:
Ընդ որում, HYUNDAI TUCSON մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 98.000 ՀՀ դրամ, NISSAN ALTIMA մակնիշի մեքենայինը՝ 102.000 ՀՀ դրամ, VOLKSWAGEN PASSAT մակնիշի մեքենայինը՝56.000 ՀՀ դրամ, իսկ MERCEDES-BENZ մակնիշի մեքենայինը՝ 90.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)