Գագիկ Ծառուկյանի որդին կմեկնի՞ զինվորական ծառայության. ԳՇ պետը մանրամասնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
Հասարակությունը, եթե տեսնի ինչ–որ մեկը չի զորակոչվել, կարող է ահազանգել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե հասարակությունը կտեսնի՞ արդյոք պաշտոնյաների զավակներին զինակոչվելուց, հայտնում է[url=https://news.am/arm/news/459670.html] news.am[/url]-ը։
«Հասարակությունը, եթե տեսնի ինչ–որ մեկը չի զորակոչվել, կարող է ահազանգել եւ ստանալ իրավական հիմքերը, թե ինչու չեն զորակոչվել»,–նշեց նա։
Հարցին, արդյոք Գագիկ Ծառուկյանի որդին այս զորակոչով է մեկնում ծառայության, ԳՇ պետը նկատեց. «Այդ հարցը պետք չէ ինձ ուղղել, քանի որ օրենքի սահմաններում յուրաքանչյուր անհատի վերաբերյալ որոշում է կայացնում ոչ թե ԳՇ պետը, այլ զորակոչային հանձնաժողովը»։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/459670.html]կայքում[/url]։