2961 դիտում
18:13 29-06-2018
Լյուքսեմբուրգը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Բրյուսելում ՀՀ դեսպանության թվիթերի էջը:
Համաձայնագրին կողմ է քվեարկել 58 պատգամավոր:
Այսպիսով, Լյուքսեմբուրգը ԵՄ 6–րդ երկիրն է, որը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:
Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Լեհաստանի կողմից:
Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:
Հունիսի 27-ին համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը:
Նմանատիպ նյութեր
1245 դիտում
18:14 17-06-2015
Լյուքսեմբուրգը դարձել է ԵՄ ամենահարուստ երկիրը. երկրորդ տեղում Իռլանդիան է
2509 դիտում
13:06 13-09-2016
Լյուքսեմբուրգը Եվրամիությանը կոչ է արել հեռացնել Հունգարիային կառույցի կազմից
661 դիտում
23:39 13-01-2023
Լյուքսեմբուրգը կաջակցի ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելուն, եթե ԵՄ-ն հանդես գա այդպիսի նախաձեռնությամբ
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը