12558 դիտում
20:17 28-06-2018
Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանն այցելել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քրեակատարողական ծառայության նախանշած խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները տեղայնացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հունիսի 28-ին ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն այցելեց ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Հիմնարկի ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ շրջեց հիմնարկում՝ ծառայողների աշխատասենյակներում, խոհանոցում, բուժկետում, գրադարանում, զբոսահրապարակում, նկուղային հարկում:
Շրջայցի ընթացքում անդրադարձ կատարվեց մի շարք խնդիրների, որոնց լուծումը էապես կբարելավի ծառայության գործունեությունը: Այցելելով հանձնուքների ընդունման սենյակ՝ Ա. Մխոյանը հատուկ շեշտեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի առանձնահատկությունը և հորդորեց աշխատակիցներին առավել ուշադիր լինել զննություն իրականացնելիս: Բնակելի գոտում ծառայության պետը հանդիպեց որոշ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ: Վերջիններս դրական արձագանքեցին ծառայության պետի հարցադրումներին:
Այնուհետ քրեակատարողական հիմնարկի պետի և ղեկավար անձնակազմի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որի շրջանակներում ծառայության պետը, նշելով ծառայության լուրջ և բարդ գործառույթների իրականացումը, տվեց հասցեական հանձնարարականներ՝ կոռուպցիայի դեմ պայքարում նոր և արդյունավետ գործիքակազմ կիրառելու, ծառայող-ազատազրկված անձ միջանձնային փոխհարաբերությունները բարոյականության նորմերին համահունչ ձևավորելու, անազատության մեջ պահվող անձանց վերասոցիալականացման գործընթացի նկատմամբ արհեստական մոտեցումները բացառելու, ինչպես նաև նրանց պահման պայմանները հնարավորինս բարելավվելու ուղղությամբ: Անդրադառնալով անձնակազմի արհեստավարժությանը՝ Ա. Մխոյանը առանձնակի կարևորեց անձնակազմի մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերը:
Ամփոփելով քննարկումը՝ Ա. Մխոյանը հորդորեց գործել օրենքի տառին համահունչ, պատվով կրել համազգեստը՝ հասարակության մեջ բարձր պահելով քրեակատարողական ծառայողի հեղինակությունն ու պատիվը:
Հանդիպման ավարտին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնակի պետ Վ. Պապոյանը շնորհակալություն հայտնեց Ծառայության պետին այցի և այդ ընթացքում դրսևորած հոգատարության, առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու պատրաստակամության համար:
[b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
5454 դիտում
17:28 07-06-2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանն աշխատանքային այցով «Կոշ» ՔԿՀ-ում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
30755 դիտում
12:52 12-06-2018
Արտյոմ Մխոյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ
Այս բաժնից
901 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին