Ազմունը մոր պատճառով որոշել է չխաղալ Իրանի հավաքականում
Կազանի «Ռուբինի» հարձակվող Սերդար Ազմունն այլևս հանդես չի գալու Իրանի հավաքականում:
Ազգային թիմում կարիերան ավարտելու մասին Ազմունը հայտարարել է Ինստագրամում:
«Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ հավաքականում: Դրանով հպարտ կլինեմ մինչև կյանքի վերջը: Ցավոք սրտի, իմ կամքին հակառակ, որոշել եմ հրաժեշտ տալ ազգային հավաքականին:
23-ամյա խաղացողի համար սա շատ ցավոտ որոշում է: Սակայն դա ունի իր պատճառները: Իմ մայրս ծանր հիվանդ է, բայց ամեն ինչ նորմալ էր:
Սակայն իմհասցեին ավելացած վիրավորանքների պատճառով մորս վիճակը վատացել է: Ես բարդ ընտրության առջև էի, սակայն ընտրեցի մորս», գրել է Ազմունը: