2594 դիտում
15:37 28-06-2018
Բակո Սահակյանը այցելել է Մարտակերտ շրջկենտրոն և մասնակցել քաղաքի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն եւ մասնակցել քաղաքի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Մարտակերտի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ եւ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Նախագահ Սահակյանը երկու ազատամարտիկի պարգեւատրել է <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով, հինգ ազատամարտիկի՝ <<Մարտական ծառայություն>> մեդալով:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Մարտակերտի ազատագրումը ռազմաքաղաքական եւ բարոյական տեսանկյուններից՝ հավելելով, որ քաղաքի ազատագրումն ամրապնդեց մեր հաջողությունները եւ դարձավ թշնամու կողմից ավերված շրջանի վերականգնման ու հետագա զարգացման կարեւոր գրավականներից մեկը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Մարտակերտը պետք է վերականգնի իր երբեմնի փառքը, եւ հայրենիքից դուրս ապրող հազարավոր մարտակերտցիներ վերադառնան իրենց հարազատ օջախները:
<<Հայրենի հողում ապրելն ու արարելը, հայրենիքը պաշտպանելն ու զարգացնելն ամենակարեւոր առաքելությունն է հայ մարդու համար: Բոլորիս պարտքն է՝ անել հնարավորն այս ուղղությամբ>>,-իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:
Տոնակատարությանը ներկա էին պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից, հյուրեր արտերկրից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
11634 դիտում
17:20 01-05-2016
Այցելություն Տոնաշեն, Մատաղիս, Թալիշ գյուղեր ու Մարտակերտ շրջկենտրոն
4555 դիտում
11:00 27-06-2016
Այսօր Մարտակերտ քաղաքի ազատագրման օրն է
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»