211652_close_icon
views-count8057 դիտում article-date 11:10 28-06-2018

Քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Երևանի թիվ 132 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Երևանի թիվ 132 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ։ Մինչդատական վարույթում ձեռնարկված անհրաժեշտ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականից մինչև 2018 թվականի մայիսի 23-ը «Երևանի թիվ 132 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի գործառույթներն իրականացրել է Վ.Սուքիասյանը, ով նույն դպրոցի զինղեկի օգտին, իր լիազորությունների շրջանակներում, գործողություններ կատարելու համար կաշառք է ստացել։ Մասնավորապես՝զինղեկը, 2018 թվականի ապրիլի 3-17-ը Դիլիջան քաղաքի առողջարանում վերականգնողական բուժման գտնվելու պատճառով չի ներկայացել աշխատանքի, սակայն բացակաները չարձանագրելու և կարգապահական պատասխանատվության չենթարկելու համար տնօրենը, գործավարի միջնորդությամբ, 2018 թվականի ապրիլի 27-ին պահանջել և 2018 թվականի մայիսի 3-ին դպրոցում՝ գործավարի միջոցով, ստացել է որպես կաշառք նախապես պահանջված 70.000 ՀՀ դրամ գումարը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառք ստանալու համար, իսկ գործավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդության համար։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր