3616 դիտում
21:46 27-06-2018
Վարչապետն ընդունել է Ավստրալիայի արևելյան Առաքելական եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ավստրալիայի արևելյան Առաքելական եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների պատվիրակությանը՝ արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբբաթի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է հոգևորականների այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայ Առաքելական եկեղեցու հետ կապերի սերտացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քրիստոնյա ժողովուրդների միասնությունն ու համագործակցության ընդլայնումը՝ ի նպաստ խաղաղության և կայունության:
Արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբբաթն ընդգծել է ավստրալահայ համայնքի ամուր կապը եկեղեցու հետ և նշել, որ եկեղեցիների միջև սերտ հարաբերությունները կարևոր են նաև աշխարհում բռնությունների ու ցեղասպանությունների կանխարգելման առումով: Նա հավելել է, որ ուրախ են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների խաղաղ հանգուցալուծմամբ և ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություններ:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է հոգևորականների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տարբեր ոլորտներում կառավարության առաջնահերթություններին ՝ կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը և այլն:
Նմանատիպ նյութեր
2260 դիտում
20:38 10-09-2018
Վարչապետն ընդունել է Գերմանիայի Բողոքական Եկեղեցիների խորհրդի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1163 դիտում
18:26 25-09-2015
Նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին
1063 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
Այս բաժնից
1123 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1168 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
892 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան