211652_close_icon
views-count1427 դիտում article-date 19:04 27-06-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 26-ից 27-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 15, մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման 4, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, անձի առևանգման ու հարկերից խուսափելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, շորթման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր