211652_close_icon
views-count38400 դիտում article-date 16:02 27-06-2018

Ոստիկանությունը որոնում է «Լենինականցի Ջեյմսին» , ով կասկածվում է անձի առևանգման, նրանից խոշոր չափի գումարի մի մասը ստանալու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են «Լենինականցի Ջեյմս» մականվամբ քաղաքացուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 26-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 46-ամյա Գ. Մ.-ն, ով հայտնել է, որ օրեր առաջ «Լենինականցի Ջեյմսը» իր հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ իր ծանոթը Վրաստանից Mercedes պետք է գնի, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չի ստացվել, որից հետո հունիսի 20-ին, կեսգիշերն անց «Լենինականցի Ջեյմսը» իր ընկերների հետ այցելել են Գ. Մ.-ի՝ Արաբկիր վարչական տարածքում վարձակալական հիմունքներով իր բնակության վայր և զենքի սպառնալիքի տակ իրեն տանից դուրս են տարել, նստեցրել KIA մակնիշի ավտոմեքենան և տարել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հարևանությամբ գտնվող ինչ-որ շինության տարածք և այնտեղ 2 օր առանց հաց ու ջրի պահել: Ընթացքում պահանջել են, որ նա իրենց պետք է վճարի 2 հազար դոլար: Գ. Մ.-ն հայտնել է նաև, որ հոգեբանական ճնշման տակ ինքը համաձայնվել է, որ այդ գումարը մի քանի օրվա ընթացքում կմուծի, որից հետո Ջեյմսն ու նրա ընկերները բաց են թողել: Արդեն հունիսի 24-ին Երևանում նա Ջեյմսին է փոխանցել 1000 ԱՄՆ դոլար, խոստանալով, որ մնացածը կվճարի 2 օրվա ընթացքում: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ «Լենինականցի Ջեյմսին» և նրա ընկերների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր