35440 դիտում
15:19 03-08-2014
Երևանի ՃՈ աշխատակիցները ոստիկանության աշխատակցի վրա խմածության ակտ չկազմելու համար նրանից պահանջել էին խոշոր չափի գումարի կաշառք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, բազմիցս հայնտել է, որ չի հանդուրժելու այն ոստիկանների անօրինական քայլերը, որոնք ուղղված կլինեն ոստիկանության և քաղաքացիների շահերի դեմ:
Նման ոստիկանները ենթարկվելու են խիստ պատասխանատվության անկախ պաշտոնից ու կոչումից և այդ քայլով ոստիկանության համակարգը մաքրվելու է ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը արատավորողներից:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ օգոստոսի 2-ին, ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության աշխատակիցների իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք պահանջելու փաստով մերկացվել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոստիկանության ավագ լեյտենանտ 28-ամյա Տիգրան Գևորգյանը և ոստիկանության կապիտան 33-ամյա Արմեն Վարդանյանը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում ծառայություն կատարելու ժամանակ Լենինգրադյան փողոցում կանգնեցրել են Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Նորայր Սիմոնյանին, ով վարելիս է եղել Opel մակնիշի 34 LQ 464 համարանիշի ավտոմեքենան:
ՃՈ տեսուչները Ն. Սիմոնյանին սթափության վիճակի ստուգման չներկայացնելու և արձանագրություն չկազմելու համար նրանից պահանջել են 70 հազար ՀՀ դրամ կաշառք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ն. Սիմոնյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունին բաժնին կից պահպանության բաժանմունքում որպես ոստիկան, կոչումով սերժանտ է, ով հայտնել է, որ այդ պահին իր մոտ գումար չկա և ՃՈ աշխատակիցների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հաջորդ օրը հանդիպելու և 70 հազար ՀՀ դրամը հանձնելու նրանց:
Օգոստոսի 2-ին, ժամը 14:00-ի սահմաններում ՃՈ տեսուչ Տ. Գևորգյանը Նոր-Նորքի վարչական շրջանի աշխատակազմի շենքի մոտ պայմանավորվածության համաձայն հանդիպել է Ն. Սիմոնյանին և երբ վերջինս առաջարկել է տալ պայմանավորված գումարը, Տ. Գևորգյանը հրաժարվել է այն վերցնելուց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութը՝ police.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2320 դիտում
11:04 05-08-2014
Արձանագրություն չկազմելու համար ոստիկանից գումար են պահանջել. տեսանյութ
Այս բաժնից
12727 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ