211652_close_icon
views-count55826 դիտում article-date 20:40 02-11-2019

Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետը ձերբակալվել է. նա կասկածվում է անձի առևանգման մեջ

[url=https://shamshyan.com/hy/article/2019/10/27/1138987/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օր-ի 131 հոդվածի 1-ին մասի (անձի առևանգում) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Մկրտչյանը, ով Շենավանի գյուղապետն է, հնարավոր է, մեղադրվի նաև մեկ այլ հանցագոծության փաստով, որի մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/27/1138987/]SHAMSHYAN.com[/url]-ը, ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում անձի առևանգման փաստով նյութեր էին նախապատրաստվում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/27/1138987/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 26-ին ոստիկանության Մեծամորի բաժին էր դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Հունանյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոմն Արամը իր ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել, իր Mercedes մակնիշի ավտոմեքենան գնելու պատրվակով, իսկ հետո՝ արհեստավորի մոտ գնալու ճանապարին, Մայիսյան գյուղի խաչմերուկի մոտ, Արամի հետ եկած անձանցից մեկը հարվածել է ձախ աչքին, ու ստիպողաբար դուրս են բերել ավտոմեքենայից և ստիպողաբար նստեցրել մեկ այլ ավտոմեքենա և տարել Հուշակերտ գյուղի դաշտեր: Հ. Հունանյանը հայտնել էր նաև, որ դրանից հետո նրանց են միացել մի քանի անծանոթ անձինք, ովքեր ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Մեծամորի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Հ. Հունանյանի հայտնած Արամը հանդիսանում է Մեծամոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արամ Կարապետյանը: Ոստիկանները պարզել էին նաև, որ Ա. Կարապետյանի հետ Հ. Հունանյանին ծեծի ենթարկող անհայտ անձինք են. Շենավան գյուղի բնակիչներ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը և 43-ամյա Արման Մկրտչյանը: Գ.Շամշյանի տեղեկություններով, նշված երեք անձինք հայտնաբերվել են, բերման ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին: Իսկ Արթուր Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, հենց Արթուր Մկրտչյանն է եղել այն անձը, որը Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր էր ոսրացել, իսկ հետո լուսանկարնվել: Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր