4399 դիտում
23:51 26-06-2018
ԱՄՆ-ն փորձում է հաղթել Իրանին հոգեբանական ու տնտեսական պատերազմի միջոցով. Հասան Ռոհանի
ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ պայքարել հոգեբանական և տնտեսական պատերազմի միջոցով: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ իրանցիներին համերաշխության և միասնության կոչ անելով, փոխանցում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ իշխանությունների տարբեր ճյուղերն այսօր մեծ պատասխանատվություն են կրում, քանի որ ամերիկացիներն ու մյուս թշնամիներն առաջին հերթին ձգտում են խարխլել Իրանի ժողովրդի վստահությունն ու հույսերը:
«Երբ իրանական ժողովուրդը մեծ հաղթանակ էր տանում տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում, թշնամիներն ընդդիմացան այս մեծ ազգին»,-նշել է Իրանի նախագահը։
Հայտարարությունը նա արել է իրանական ռիալի՝ դոլարի նկատմամբ ռեկորդային անկման կապակցությամբ Թեհրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի հաջորդ օրը:
Նմանատիպ նյութեր
2508 դիտում
12:00 22-01-2015
Մահմեդականների զգացմունքները վիրավորելը խոսքի ազատություն չէ. Հասան Ռոհանի
2362 դիտում
16:26 16-07-2015
Իրանի միջուկային ծրագրի համաձայնությունը Թեհրանի քաղաքական հաղթանակն է. Հասան Ռոհանի
1641 դիտում
15:24 25-08-2015
Իրանին այլևս պատերազմ չի սպառնում. Հասան Ռուհանի
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում