211652_close_icon

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել մեր երկրում իրականացվող բարեփոխումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4970 դիտում article-date 20:22 26-06-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստան-ԵԽ արդյունավետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող բարեփոխումներին` ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լինելու է ԵԽ ակտիվ անդամներից՝ բոլոր մակարդակներում մասնակցելով կազմակերպության աշխատանքներին: Նատալյա Վուտովան ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել մեր երկրում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին, ինչպես վարչապետի նշած ոլորտներում, այնպես էլ Հայաստանի կառավարման, դատաիրավական համակարգերի ուղղությամբ: ԵԽ գրասենյակի ղեկավարը ողջունել է կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացմանն ու այդ համատեքստում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր