8031 դիտում
18:44 26-06-2018
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը Արարատի մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարման վերաբերյալ
Շուրջ 3 օր է, ինչ խնդրահարույց է դարձել Արարատի մարզի Նորաբաց, Գետափնյա, Արբաթ, Դարակերտ, Ղուկասավան, Ազատաշեն, Խաչփար, Զորակ, Դաշտավան ու Դարբնիկ գյուղերի ջրամատակարարումը:
Սակայն խնդիրը ջրի անբավարարությունը չէ: Վեոլիա Ջուր ընկերությունը, չնայած ամառային շոգերով պայմանավորված սպառման ծավալների ավելացմանը, ի վիճակի է նշված բնակավայրերն ապահովել գրաֆիկով նախատեսված ջրամատակարարմամբ:
Խնդիրը էլեկտրաէներգիայի մատակարարումն է: Բանն այն է, որ ընկերության համակարգի «Արարատյան 1, 2» պոմպակայանից ստացվող ջուրը նախ լցվում է Նորաբաց գյուղի հարեւանությամբ կառուցված «Նորաբաց» օրվա կարգավորիչ ջրամբարը /ՕԿՋ/, եւ հետո միայն տեղի պոմպակայանի միջոցով մղվում դեպի նշված բնակավայրերը սնուցող ջրատարը:
Ցավոք, վերջին ժամանակները հաճախակի են դարձել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանին մատակարարվող հոսանքի լարվածության տատանումները: Նման դեպքերում, վթարներից խուսափելու համար, պոմպակայանի պաշտպանիչ համակարգը ավտոմատ կերպով անջատում է պոմպերը ու դադարեցնում ջրատարի աշխատանքը:
Այդ մասին իրազեկ են պահվել էներգետիկները: ՀԷՑ-ի մասնագետները եղել են պոմպակայանում, համոզվել են, որ պոմպերի անջատման պատճառը հոսանքի լարվածության տատանումներն են եւ ներկայումս քայլեր են ձեռնարկում իրավիճակը շտկելու նպատակով:
Ցավոք, Վեոլիա Ջուր ՓԲԸ չի կարող նշված բնակավայրերին ջուր տալ ինքնահոս եղանակով. պոմպակայանի կայուն աշխատանքն առաջնահերթ պայման է, սակայն կանի հնարավորինս էլեկտրասնուցման ռեժիմի կարգավորմանը զուգընթաց ավելացնել սպառողներին մղվող ջրաքանակը՝ մինչեւ խնդրի ամբողջական լուծումը:
[b]Հանրային կապերի ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
4910 դիտում
16:00 23-06-2017
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը՝ Գորիսի «Միրհավ» հյուրանոցի տնօրենի բողոքի վերաբերյալ
3883 դիտում
14:21 08-03-2018
«Վեոլիա ջուր» ՓԲԸ պարզաբանումը՝ Երեւանի Չարենցի 2-րդ նրբանցքի բնակիչների բողոքի վերաբերյալ
9695 դիտում
19:56 27-06-2018
«Վեոլիա ջուր» ՓԲԸ պարզաբանումը՝ կապված Երեւանում ջրանջատումների հետ
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
724 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը