3883 դիտում
14:21 08-03-2018
«Վեոլիա ջուր» ՓԲԸ պարզաբանումը՝ Երեւանի Չարենցի 2-րդ նրբանցքի բնակիչների բողոքի վերաբերյալ
Հաշվի առնելով վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, կապված Երեւանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչների բողոքի հետ, Վեոլիա Ջուր ընկերությունը հարկ է համարում ներկայացնել հետեւյալ պարզաբանումը:
Այո, նշված տարածքում, կոյուղու բացակայությամբ պայմանավորված, առկա է հակասանիտարական վիճակ: Սակայն այն գոյություն ունի տարիներ շարունակ եւ որեւէ կերպ կապված չէ Վեոլիա Ջուր ընկերության գործունեության հետ:
Վարձակալությյան պայմանագրով վերջինս կոչված է շահագործելու, վերանորոգելու ու պահպանելու ջրամատակարարման - ջրահեռացման այն համակարգը, որը պաշտոնապես հանձնված է Օպերատոր կազմակերպությանը: Մինչդեռ վերը նշված տարածքում կոյուղատար ցանցը, որպես այդպիսին, բացակայում է: Լիներ խցանում, վթար, կամ նմանօրինակ այլ խնդիր, ընկերությունը պատրաստակամորեն կաջակցեր բնակիչներին, ինչպես դա անում է ամենուր: Սակայն տվյալ դեպքում խոսքը նոր անհատական կոյուղագծերի կառուցման անհրաժեշտության մասին է, որը գործող օրենսդրությամբ պետք է իրականացվի նույն բնակիչ-բաժանորդների միջոցներով:
Ցավոք, սպառողների դժգոհությունն իրավիճակից, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, որոշ քաղաքական ուժեր փորձում են շահարկել: Դա ոչ միայն անպատվաբեր է, այլեւ անպտուղ: Մենք մերժում ենք ցանկացած հայտարարություն՝ ջրամատակարարման - ջրահեռացման խնդիրները քաղաքականացնելու, քաղաքական ուժերի միջոցով լուծելու հնարավորության մասին եւ հավաստիացնում, որ ընկերության նպատակն է ամենուր ապահովել լավագույն ծառայությունների մատուցում՝ որպես Հայաստանում ջրմուղ-կոյուղու համակարգերի միասնական Օպերատոր:
Իր աշխատանքում Վեոլիա Ջուր ՓԲԸ խստիվ հավատարիմ է ստանձնած պարտավորություններին, գործում է ի շահ ողջ հանրության եւ ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներով ու Վարձակալության պայմանագրով:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ
[/b]
Նմանատիպ նյութեր
4907 դիտում
16:00 23-06-2017
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը՝ Գորիսի «Միրհավ» հյուրանոցի տնօրենի բողոքի վերաբերյալ
8028 դիտում
18:44 26-06-2018
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարզաբանումը Արարատի մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարման վերաբերյալ
Այս բաժնից
1171 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1000 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
946 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին