211652_close_icon
views-count3689 դիտում article-date 13:40 25-06-2018

911-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 529 դեպք, որից 219-ը՝ արտակարգ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 529 դեպք, որից 219-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 201 կենցաղային կանչ, 123 հրդեհ, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 95 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց: Գրանցվել է օձերի հայտնաբերման 39 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք, որի հետևանքով տուժել է 13 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: [img]http://st0.shamshyan.com/editor/0614769001529913697498205.jpg[/img]

Նմանատիպ նյութեր