ՀՀ կառավարության անդամները հանգստանում են՝ բլոտ խաղալով
ՀՀ կառավարության անդամները, բնապահպանության նախարար Էրիկ Գրգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստամյանը կիրակի օրը իրենց հանգիստն անցկացրել են միասին և բլոտ խաղացել:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սփյուռքի նախարարը. «Թող ինձ ների բնապահպանության նախարարը, բայց պաշտպանության նախարարին ես ու Ռոստոմյանը մի կերպ հաղթեցինք», գրել է Մխիթար Հայրապետյանը: