211652_close_icon
views-count14452 դիտում article-date 23:50 23-06-2018

ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Հունիսի 23-ին, ժամը 16։53-ից մինչև 17։15-ը Լոռու մարզի Լեջան համայնքի տարածքում տեղակայված 2 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 200 կրակոց: Ժամը 15։53-ից մինչև 17։13-ը Լոռու մարզի Մեդովկա, Միխայլովկա համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1250 կրակոց: Ժամը 14:45-ից մինչև 15:19-ը Լոռու մարզի Դսեղ համայնքի տարածքում տեղակայված 1 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել 1 ամպ, կատարվել է 257 կրակոց:

Նմանատիպ նյութեր