211652_close_icon
views-count145242 դիտում article-date 21:18 22-06-2018

Տաթևիկ Հակոբյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ծաքար գյուղում

Վաղը՝ հունիսի 23-ին, Գեղարքունիքի մարզում տեղի կունենա բանաստեղծուհի Տաթևիկ Հակոբյանի հուղարկավորությունը։ Բանաստեղծուհին մահացել է հունիսի 20-ին, երեկոյան։ Մահվան հանգամանքները դեռևս պարզ չեն, սակայն նշվում է, որ նա տևական ժամանակ ունեցել է առողջական խնդիրներ, սական այդ մասին չի բարձրաձայնել։ Ինչպես ասում են՝ իր խաչը փորձել է իր հետ կրել։ Հուղարկավորությունը տեղի է ունենալու Մարտունու տարածաշրջանի Ծաքար գյուղում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է բանաստեղծուհու ընտանիքի անդամներին։

Նմանատիպ նյութեր