8336 դիտում
19:58 21-06-2018
Նախորդ յոթ տարիներին շարքից հանվել է ադրբեջանական 22 ԱԹՍ, հայկական կողմը կորցրել է 3-ը. Սենոր Հասրաթյան
Նախորդ 7 տարիներին, երբ Ադրբեջանն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սկսել է կիրառել անօդաչու թռչող սարքեր, հասցրել է կորցնել 22 ԱԹՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից: Այդ պահից առայսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամական 22 անօդաչու թռչող սարք, որից մեկը 2011թ. սեպտեմբերի 12 -ին՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում, 20-ը՝ 2016թ. ապրիլի 2-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 1-ը ապրիլյան գործողություններին հաջորդած ժամանակաընթացքում: Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»,-գրել է Ս. Հասրաթյանը:
Նմանատիպ նյութեր
10358 դիտում
13:57 02-02-2017
Ահա և ձեզ ադրբեջանական մտածելակերպ. Ադրբեջանը հրաժարվում է իր զինվորից. Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
1033 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
964 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
808 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու