4981 դիտում
23:48 21-06-2018
Ճապոնիայի դեսպանը մի շարք առաջարկներ է ներկայացրել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի գլխավորած պատվիրակությանը:
Բարձր գնահատելով Ճապոնիայի կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ` նախարար Արթուր Խաչատրյանը հույս է հայտնել, որ հայ-ճապոնական համագործակցությունը կշարունակվի և կընդլայնվի:
Նշելով, որ Հայաստանի համար հետաքրքրական և օգտակար կարող է լինել ճապոնական փորձը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում` նախարարը միաժամանակ ընդգծել է, որ հայկական կողմը բաց է փոխգործակցության յուրաքանչյուր առաջարկի համար:
Այնուհետև նախարարը հյուրերին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, առաջնահերթություններն ու ընթացիկ ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ ներկայումս պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են փոքր գյուղացիական տնտեսությունները, որոնք ապահովում են գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը:
Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման համար նախարարը կարևորել է նաև չմշակվող գյուղատնտեսական հողատարածքները շրջանառության մեջ ընդգրկումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, գյուղտեխնիկայի պարկի վերազինումը, ֆերմերների միավորումն ու կոոպերատիվների ստեղծումը, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության խթանումը:
Ոլորտի զարգացման կարևորագույն բաղադրիչների թվում նախարար Արթուր Խաչատրյանը մատնանշել է նաև բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումն ու արտահանման դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը: Նախարարը կարևոր է համարել նաև ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավումը:
Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր հերթին մի շարք առաջարկներ ներկայացրեց Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ: Մասնավորապես, առաջարկ հնչեց ուսումնասիրել «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» ծրագրի իրականացման հնարավորությունը, որը Ճապոնիայում բարեհաջող ընթացք է ունեցել:
Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքներին, որոնց շրջանակում տրամադրվել է անհատույց դրամաշնորհ տեխնիկական միջոցների, սարքավորումների և ծառայությունների ձեռքբերման համար:
Քննարկվել է նաև հայկական գյուղմթերքի, մասնավորապես վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորությունը դեպի ճապոնական շուկա:
Նմանատիպ նյութեր
4643 դիտում
14:54 18-03-2022
Փոխնախարարն այցելել է «Սասստեքս» և «Սարտեքս» ընկերություններ. հնչեցվել են առաջարկներ ոլորտի զարգացման վերաբերյալ
Այս բաժնից
2050 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2029 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա