211652_close_icon
views-count9154 դիտում article-date 18:23 21-06-2018

Մեսիի մայրը հայտնել է, որ որդին քննադատության պատճառով լաց է լինում

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի մայրը՝ Սելիա Կուչիտինին պատմել է, թե ինչպես է որդին արձագանքում քննադատությանը: «Իրականում մարդիկ նրան սիրում են և Լեոն նույնկերպ է պատասխանում, և դա հրաշալի է: Նա շատ է դա գնահատում: Նա մրցաշարից մեծ ակնկալիքներ ունի, քանի որ նրա երազանքն է հաղթել աշխարհի առաջնությունում: Ամեն շատ նա դա է ցանկանում: Մենք ծանր ենք տանում քննադատությունը: Ասում են, թե Լեոն պատասխանատվություն չի զգում, բայց դա ճիշտ չէ: Եթե դուք միայն տեսնեիք Լեոյին այնպիսին, ինչպիսին մենք ենք տեսնում. նա տառապում ու լացում է դրա պատճառով: Քննադատությունը նրան ցավ է պատճառում, մեզ էլ: Չորս երեխա ունեմ, բոլորին էլ սիրում եմ, բայց Լեոն աստվածատուր տղա է, լավագույնը, լավագույն հայրն ու ամուսինը: Երդվում եմ, նա շատ լավ մարդ է: Նա մեծագույն անձնավորություն է մեծ սրտով, նա ամեն ինչ կտար, որպեսզի հաղթեր աշխարհի առաջնությունում», ասել է Մեսիի մայրը:

Նմանատիպ նյութեր