Շումախերը լաց է լինում, երբ լսում է կնոջ և երեխաների ձայնը
Իտալացի սպորտային լրագրող Անտոնիո Բոսելին Twitter-ի իր էջում հաղորդել է գերմանացի լեգենդար ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակի մասին։
Նա գրել էր, որ Շումախերն ամեն անգամ լաց է լինում, երբ լսում է կնոջ կամ երեխաների ձայնը։
«Դա ցույց է տալիս, որ նա «վերակենդանանում է»», – գրել է Բոսելին։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 29-ին, ֆրանսիական Ալպերում Շումախերը դահուկներով սահելիս անհաջող վայր էր ընկել՝ վնասելով գլխուղեղը։ Սեպտեմբերից Շումախերին տեղափոխել էին իր բնակարան։