7964 դիտում
22:23 20-06-2018
Սեյրան Օհանյանը հարցաքննվել է ՊԵԿ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննվել է, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սեյրան Օհանյանը:
Չնայած հարցաքննության հրավիրելու մասին Պետական եկամունտների կոմիտեի հայտարարությանը` նախկին նախարարը պնդում է , որ ինքը նման ծանուցում չի ստացել:
«Ես իմ նախաձեռնությամբ երկուշաբթի օրը փոստից ճշտել եմ , որ նման փաստաթուղթ նամակով եղել է, և այդ շրջնակներում ես եղել եմ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում: Հաշվի առնելով նախաքննական բոլոր ընթացակարգերը՝ տվել եմ իմ պարզաբանումները»,- ասել է նա:
Օհանյան, նախաքննական ընթացակարգերից ելնելով, այլ մանրամասներ չի հաղորդել, միայն ասել է, որ հարցաքննությունն առնչվում էր բանակի գործունեությանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ. ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։
Միաժամանակ դատախազի համաձայնությամբ, ՊԵԿ քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
2310 դիտում
09:01 01-09-2022
ՊԲ նախկին հրամանատարի ձերբակալությունից առաջ հարցաքննվել է Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»
1174 դիտում
17:39 27-05-2014
Խուզարկություն` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»