4080 դիտում
17:44 20-06-2018
Արցախն ունի անսահմանափակ ներուժ օրգանական գյուղմթերք արտադրելու համար. Ժիրայր Միրզոյան
Հունիսի 19-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար ժիրայր Միրզոյանը հյուրընկալել է ֆրանսիացի լրագրող Պատրիկ Բոիտետին, ով Արցախի մասին հոդված է հեղինակում՝ շոշափելով տարբեր բնագավառներ:
Գյուղատնտեության ոլորտում լրագրողի ուշադրությունը սևեռված էր, մասնավորապես, Արցախի՝ օրգանական գյուղատնտեսության ոլորտում առկա ներուժին:
Հարցազրույցի ընթացքում ԱՀ գյուղատնտեսության նախարարը մանրամասնել է 2018 թվականին ընդունված գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի դրույթները, որոնք խրախուսում են և միտված են Արցախի գյուղատնտեսությանը օրգանական ուղղվածություն տալուն՝ նվազագույնի հասցնելով հողագործության մեջ հանքային ու քիմիական պարարտանյութերի կիրառումը: Օրգանական գյուղատնտեսության զարգացման համար, ըստ նախարարի, խթան կհանդիսանա նաև գյուղատնտեսական անձնագրերի ներդնումը, որոնք կկազմվեն՝ հաշվի առնելով հանրապետությունում տարբեր մշակաբույսերի մշակության համար բարենպաստ գոտիների առանձնահատկություններն ու բնութագրերը: Կարևոր է նշել, որ պետական աջակցությունը որպես գործիք ևս օգտագործվելու է օրգանական գյուղատնտեսության խթանման համար:
Հարցազրույցի ընթացքում խոսվել է հետսովետական կոլտնտեսությունների սեփականաշնորհման և մեր օրերում դրա բացասական հետևանքների չեզոքացմանը, Արցախում փոքր ծավալի գյուղմթերք (կաթ, մեղր, դոշաբ, պտուղ, բանջարեղեն և այլն) արտադրողների ու իրացնողների արտադրանքը գյուղատնտեսության ՀՆԱ-ի մեջ ներառված չլինելուն, Արցախի՝ գյուղմթերքներով ինքնաբավ լինելու մակարդակին առնչվող մի շարք հարցերի մասին:
Ինքնաբավության մասով նախարարաը փաստել է, որ որոշ մթերքներով Արցախն ինքնաբավ է, նույնիսկ առկա են արտահանվող մթերքներ (ցորեն, գարի, եգիպտացորեն, նուռ, արևելյան խուրմա): Անասնամթերքով դեռևս ինքնաբավ չէ, ինչը պայմանավորված է մի շարք վարչական ու ֆինանսական խնդիրներով: Սակայն Արցախում առկա արոտավայրերի տարածքները թույլ են տալիս անասնագլխաքանակը մի քանի անգամ ավելացնել, և այդ ուղղությամ տարվում են աշխատանքներ:
Պատրիկ Բոիտետը շնորհակալություն է հայտնել նախարարին բովանդակալից հարցազրույցի համար և նշել, որ օրգանական գյուղատնտեսություն վարելը նաև շահավետ մարքեթինգային քայլ է, քանի որ օրգանական գյուղմթերքն այսօր ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունի, և այս առումով Արցախը, որը հայտնի է որպես բիոերկիր, կարող է գրավիչ դիրք գրավել միջազգային շուկայում:
Նմանատիպ նյութեր
951 դիտում
14:49 15-10-2014
Բելգիացի մասնագետները Հայաստանում այլընտրանքային էներգիա արտադրելու ներուժ են տեսնում. տեսանյութ
454 դիտում
17:39 08-02-2024
Համոզված ենք, որ Հռոմի ստատուտը իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան. Արարատ Միրզոյան
11896 դիտում
17:11 26-07-2018
Կենդանաբանական այգին օգոստոս-սեպտեմբեր ամիսների համար անսահմանափակ այցելության տոմսեր կվաճառի
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը