ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն աշխատանքային քննարկումներին
                        ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հունիսի 19-ից 21-ը Մոսկվայում կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման ու կանոնակարգերի մշակման աշխատանքային քննարկումներին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

