5950 դիտում
22:23 25-12-2018
Մանվել Գրիգորյանը չզրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
Արմավիրի ավագանին այսօր կայացած նիստում ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին չի զրկել Արմավիրի պատվավոր քաղացու կոչումից: Որոշվել է այդ հարցը քննարկել հաջորդ ավագանու նիստի ընթացքում:
Ավագանու անդամներից մեկն ասաց, որ Մանվել Գրիգոյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, նրան պետք է զրկել պատվավոր քաղաքացու կոչումից:
«Ընդհանրապես նա պատվավոր քաղաքացի չի էլ եղել»,- հավելեց նա:
Մեկ այլ անդամ նկատեց, որ Մանվել Գրիգորյանը մասնկացել է Արցախյան պատերազմին, պետք չէ դա ուրանալ:
«Հարցը չմտցնել օրակարգ։ Ժողովրդին պետք է բացատրել, որ կա դատարան, երբ մեղադրանքը լինի, վերցնեն կալանքի... իսկ այսօր մեղադրանք չկա։ Անունն ի՞նչ ես դնում, որ զրկում ես էդ մարդուն»,- ասաց նա։
Մեկ այլ անդամ էլ նկատեց. «Նույնիսկ էջմիածինցին նրան այդպես չի պաշտպանել ոնց որ դու»:
Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասաց, որ հարցն այս նիստին բաց կթողնեն։
«Հաջորդ նիստից առաջ կուզեք ավագանիների ֆորմատով քննարկում անենք, կուզեք ավելի լայն ֆորմատով։ 34 պատվավոր քաղաքացիների ցուցակը կա, եթե ավագանիներից մտահոգություններ եղան զրկել մեկ այլ անձի այդ կոչումից, քննարկենք այս հարցը, եթե ավագանիները փաթեթ ներկայացնեն, օրակարգի տեսք տանք ու բերենք ավագանու նիստի օրակարգ, քննարկենք»,- ասաց քաղաքապետը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հանդիսանում է Արմավիրի պատվավոր քաղաքացի՝ սկսած 2006 թվականից:
Հիշեցնենք, որ Գրիգորյանին զրկել են Էջմիածնի, Կապանի, Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից:
Հիշեցնենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց եներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին։ Դրանից անմիջապես հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Մանվել Գրիգորյանին կալանավորել էին (պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո) այս տարվա հունիսին` ապօրինի զենք պահելու և զինվորների համար նախատեսված պարենամթերքը յուրացնելու մեղադրանքով։
Աղբյուրը՝ [url=http://hayastan24.com/hy/hasarakutyun/manvel-grigoryan-czrkvec-armaviri-patvavor-kagakacu-kocumic?fbclid=IwAR3GTiFv_xnnR1LbIPlswVJLsESrneEF_cYI5nVngjhNkUEm-jm3DlK9xfU]Հայաստան 24[/url]
Նմանատիպ նյութեր
52499 դիտում
20:31 22-06-2018
Արթիկի ավագանին միաձայն որոշեց Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից
66412 դիտում
18:49 18-06-2018
Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Սարգսյանը զրկվեցին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից
2324 դիտում
21:08 30-09-2020
Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. ԿԳՄՍ նախարար
Այս բաժնից
1465 դիտում
22:12 25-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
733 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում
676 դիտում
21:31 25-11-2024
Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին