211652_close_icon
views-count13126 դիտում article-date 09:56 18-06-2018

«Ներիր մեզ, իմ քաջ զինվոր». Փաշինյանը հրապարակել է 3-րդ դասարանցի աղջնակի նամակը՝ հայ զինվորին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/]իր էջում[/url] հրապարակել է թիվ 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը, որը նա հայ զինվորին է հասցեագրել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Նամակը, հայտնաբերվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը, առաջնագիծ ուղարկելու համար հավաքված օգնության մեջ։ «Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր և իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։ Դուխո՛վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով...»,– գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր