ԱԱ-2014. Բրազիլիան չկարողացավ կոտրել Մեքսիկայի դիմադրությունը. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության A խմբի 2-րդ տուրի խաղում հանդիպեցին կազմակերպիչ երկրի` Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները: Լարված և անզիջում պայքարում ընթացած հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Խաղի գլխավոր հերոս դարձավ մեքսիկացիների դարպասապահ Գիլերմո Օչոան, ով անհավանական սեյվերի հեղինակ դարձավ և իր թիմին բազմաթիվ անգամ փրկեց վերահաս գոլերից:
Այսպիսով երկու խաղից հետո Մեքսիկայի և Բրազիլիայի հավաքականները 4-ական միավորով գլխավորում են A խմբի մրցաշարային աղյուսակը: Այս խմբի մյուս խաղում միմյանց հետ կմրցեն Խորվաթիայի և Կամերունի հավաքականները:
[b]Բրազիլիա - Մեքսիկա`0:0[/b]