Ես նահանջողը չեմ. Էջմիածնի քաղաքապետը հանրահավաքի ժամանակ հաշտության կոչ արեց. Tert.am
Էջմիածին քաղաքում հանրահավաք են անցկացնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի աջակիցները` սատարելով քաղաքապետին:
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով վստահեցրեց, որ ժողովրդի սերը կյանքում չի թողնելու, որ ինքը նահանջի:
«Երկու տարի առաջ ես կանգնեցի զինվորի կողքը, միակ քաղաքապետը Հայաստանում, առանց վախի:
Ի՞նչ եք մտածում, հնարավոր է, որ ես վախ ունենամ: Իմ հրավիրյալներից մեկն ասաց, որ առավոտյան 10-ին վերջնական պատասխանը կտա հաշտության նստարանին ձեռք մեկնելու: Տեսնելով սադրանքը՝ երկու օր քաղաքը փակ պահելով, մարդկանց սպառնալով, որ իրենց համար լավ չի լինելու, որ ով իրենց կողքը չկանգնի նա գրեթե դավաճան է, ես ասում եմ՝ բոլորն իմ ժողովուրդն են, իմ ժողովրդի մեջ, հայերի մեջ դավաճաններ չկան, կան մարդիկ, ովքեր ունեն այլ կարծիքներ»,-ասաց քաղաքապետը:
Էջմիածնի քաղաքապետը այսօր ասել էր, որ իր դեմ բողոքողներին հաշտության կոչ է անում, հայտնում է Tert.am-ը:
Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/06/16/Ejmiatsin/2716241]այստեղ.[/url]