211652_close_icon
views-count25530 դիտում article-date 15:01 16-06-2018

ԱԱԾ-ն ԵԿՄ Էջմիածնի գրասենյակում է. շենքը շրջափակված է. Tert.am

ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները շրջափակել են Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային կառույցի շենքը, այս մասին հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Էջմիածնից։ Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանն այսօր ավելի վաղ Tert.am–ի հարցին, թե արդյոք ԱԱԾ–ն գործողություններ է իրականացնում նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, ասել էր. «Այս պահին Էջմիածին քաղաքում Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում և ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում»: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/06/16/Ejmiacin/2716069]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր