211652_close_icon
views-count10517 դիտում article-date 15:16 16-06-2018

Օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել

«Հետախուզում 2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնականի բաժն ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները հունիսի 15-ին ժ.14.30-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել Տիգրան Տ.-ին, ով 2017թ. սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քր.օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր