211652_close_icon
views-count14062 դիտում article-date 11:07 16-06-2018

Երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/?ref=br_rs]իր էջում [/url]տեղադրել է Russia Today–ին տված հարցազրույցից մի հատված և դրան կից գրել. ««Ռաշա տուդեյին» իմ տված հարցազրույցի անոնսը. հույս ունեմ վերջում հասկացվում է, որ երբ ասում եմ, թե դա երբեք տեղի չի ունենա, նկատի ունեմ, որ երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ: Ես իմ առաքելությունը կատարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից կկորցնե՞մ դրա արդյունքում, թե կգտնեմ»,-եզրափակել է վարչապետը: Հիշեցնենք, որ Փաշինյանը հունիսի 13-ին աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա, որտեղ հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև ներկա գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը:

Նմանատիպ նյութեր