211652_close_icon
views-count98752 դիտում article-date 09:58 16-06-2018

Արտակարգ ու առեղծվածային դեպք Վանաձորում. պայթյունի հետևանքով ամբողջովին վնասվել է Վանաձորում ճանաչված գործարարի դեղատունը. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կենտրոնական հանրախանութի հարևանությամբ գտնվող դեղատանը պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով դեղատունը մեծ վնասներ է կրել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել է նաև դեղատան հարևանությամբ գտնվող մի քանի խանութներ: Կոտրվել են ապակիներ, տանիքներ, այնտեղ եղած գույքը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները: Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը՝ դեռևս անհայտ է: Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ինչից հետո պարզ կլինի պատճառը: Վանաձորցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նշված դեղատան տերը Վանաձորում հայտնի է իր մարդկային ու բարոյական հատկանիշներով ու միշտ սատար է կանգնել սոցիալապես անապահով ու կարիքավոր քաղաքացուն և Վանաձորում միակ դեղատունն է, որ դեղորայքը վաճառվում է մատչելի գներով: Նույնիսկ եղել են բազմաթիվ դեպքեր, որ սոցիալապես անապահով քաղաքացին նշված դեղատնից դեղորայքը ստացել է անվճար: Վանաձորցիները կարծիք էին հայտնում նաև, որ սա միտումնավոր է արված և մնում է իրավապահները բացահայտեն իրականությունը: Դեղատան տերը Վանաձորում նաև ունի ծաղկի սրահներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր