211652_close_icon
views-count2388 դիտում article-date 14:57 16-06-2018

Փրկարարները կանխել են բնակարանի ջրալցումը

Հունիսի 16-ին, ժամը 01:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 82 շենքի բնակարաններից մեկի ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով բնակարանը ջրալցվում. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թրջվել է բնակարանի խոհանոցի և հյուրասենյակի հատակը (4քմ): Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են ջրի հոսքը

Նմանատիպ նյութեր