ԱԱ-2018. Ուրուգվայը խաղավերջում կորզեց հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԱ-2018-ի խմբային փուլում՝ A խմբում Ուրուգվայի հավաքականը մեծ դժվարությամբ կարողացավ հաղթել Եգիպտոսին:
Ուրուգվայցիները խաղի ընթացքում գոլային անհավանական պահեր չիրացրեցին, միայն Լուիս Սուարեսը 3 անգամ կարող էր գրավել մրցակցի դարպասը, որոշ դրվագներում էլ Եգիպտոսի դարպասապահ Էլ-Շենավին ֆանտաստիկ սեյվեր կատարեց:
Եվ միայն հանդիպման 89-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո ուրուգվայցիների պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը կարողացավ գլխի հարվածով գրավել դարպասն ու հաղթանակ պարգևել թիմին՝ 1:0:
Եգիպտական թիմի առաջատար Մոհամեդ Սալահը պահեստայինների թվում էր, գլխավոր մարզիչ Էկտոր Կուպերը այնուամենայնիվ ռիսկի չդիմեց և նրան խաղադաշտ այդպես էլ չմտցրեց:
Այս խմբի մեկնարկային խաղում Ռուսաստանը 5։0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/14/1098478/]հաղթել էր [/url]Սաուդյան Արաբիայի հավաքականին։
ԱԱ-2018, A խումբ
Եգիպտոս – Ուրուգվայ՝ 0։1
Խոսե Մարիա Խիմենես, 90