«Մանչեսթեր Սիթի»-ն խաղավերջում հաղթանակ կորզեց «Ասթոն Վիլլա»-ից. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն Բիրմինգհեմում հյուրընկալվեց «Ասթոն Վիլլա»-ին: «Վիլլա Պարկ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց հյուրերի 2:0 հաշվով հաղթանակով:
Մանուել Պելեգրինիի սաները մրցակցի համառ դիմադրությունը կարողացան կոտրել 82-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ Յայա Տուրեն: 88-րդ րոպեին Սերխիո Ագուերոն կրկնապատկեց հաշիվը և երեք միավոր ապահովեց իր թիմի համար:
7 խաղի հետո «քաղաքաբնակները» վաստակեցին 14 միավոր և բարձրացան մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական:
[b]«Ասթոն Վիլլա» - «Մանչեսթեր Սիթի»՝0:2[/b]
գոլեր՝ Տուրե 82՛, Ագուերո 88՛