Անգլիա. «Չելսին» նորից խաղավերջում կորզեց հաղթանակը, Յուրգեն Կլոպի թիմը պարտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Բարնլիին»:
Մյուս խաղում Լոնդոնի «Չելսին» դրամատիկ պայքարում կամային հաղթանակ տարավ «Ուոթֆորդի» նկատմամբ` 2:1: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը առաջին տուրում էլ էր հաղթել 2:1 հաշվով և նույնպես հաղթական գոլը խփել էր 88-րդ րոպեին:
«Չելսին» վաստակեց 6 միավոր, նույնքան միավոր են վաստակել նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Հալ Սիթին»:
[b]Անգլիայի առաջնություն, 2-րդ տուր
[/b]«Բարնլի» - «Լիվերպուլ»՝ 2:0
Սեմ Վոուքս, 2, Անդրե Գրեյ, 37
«Ուոթֆորդ» - «Չելսի»՝ 1:2
Էթյեն Կապու, 55 - Միշի Բատշուայի, 80, Դիեգո Կոստա, 88