211652_close_icon
views-count10116 դիտում article-date 13:35 15-06-2018

88-ի էջերից․ ՀԽՍՀ ԳԽ հունիսի 15-ի պատմական որոշումը Արցախը Հայաստանին միավորելու մասին

1988-ի Համաժողովրդական շարժման հաջողություններից է 1988-ի հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշումը։ Քննարկելով ԼՂԻՄ ժողպատգամավորների մարզխորհրդի 1988-ի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը Հայաստանին միավորվելու մասին և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջն ստեղծված լարված իրավիճակը, ինչպես նաև ԼՂԻՄ-ի և Հայկական ԽՄՀ հայ բնակչության կամքի արտահայտությունը, ղեկավարվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին ԽՍՀՄ Մահմանադրության 70 հոդվածով, ՀԽՍՀ ԳԽ որոշել է համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ մտցնելուն։ Միաժամանակ ՀԽՍՀ ԳԽ խնդրել է ԽՍՀՄ ԳԽ՝ քննարկել և դրականորեն լուծել հարցը և, դիմելով Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ-ին հույս է հայտնել, ու այդ որոշումն ըմբռնումով կընկալվի ադրբեջանական ժողովրդի կողմից։ Պատմական այս որոշման նախընթաց շրջանում ՀԽՍՀ ԳԽ նստաշրջան հրավիրելու և Արցախը Հայաստանին միավորելու որոշում ընդունելու պահանջով հացադուլ է կազմակերպում Շանթ Հարությունյանը։ Անցկացվում են նաև բազմամարդ հանրահավաքներ և նստացույցեր։ Այս պայքարի արդյունքում ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունեց Արցախը Հայաստանին միավորելու պատմական որոշումը։ Սակայն ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1988-ի հուլիսի 18-ի նիստում մերժեց ԼՂԻՄ մարզխորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանների ընդունած որոշումները։

Նմանատիպ նյութեր