4396 դիտում
17:28 07-04-2018
Երևանում բացվել է ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ- մանկաբույժ Իզաբելա Դավթյանի և ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի հուշատախտակը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և պաշտոնատար այլ անձինք ներկա են գտնվել մայրաքաղաքի Մաշտոցի պողոտա 60 հասցեում ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելա Դավթյանի և նրա ամուսնու՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը:
Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ անգնահատելի է Իզաբելա Դավթյանի դերը մանկաբուժության բնագավառում: Բազմափորձ բժշկուհու մասնագիտական բարձր որակավորման ու աշխատանքի գիտական կազմակերպման արդյունքում 1979թ. Երևանի հ. 3 մանկական կլինիկական հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի՝ համալրվելով տվյալ ժամանակաշրջանի ամենակատարելագործված սարքավորումներով և դառնալով ԽՍՀՄ լավագույն մասնագիտացված բուժհաստատություններից մեկը:
Խորհրդային տարիների խոշորագույն արտադրական ու մարզամշակութային կառույցների կերտման գործում էլ մեծ ներդրում ունի Իզաբելա Դավթյանի ամուսինը՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար Վասակ Խաչիկյանը:
Ամուսինների դուստրը՝ Աիդա Խաչիկյանն իր երախտիքն է հայտնել հուշատախտակի բացման նախաձեռնության և Երևանի ավագանու կողմից այն հաստատելու համար:
Անվանի ամուսինների հուշատախտակի բացման պատիվը վերապահվել է նրանց թոռանը՝ Էմիլ Վարդապետյանին:
Նմանատիպ նյութեր
1442 դիտում
15:17 21-11-2015
Մայրաքաղաքում բացվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանի կիսանդրին
1334 դիտում
11:35 09-05-2014
Երևանում բացվել է Գևորգ Մուշեղյանի հուշատախտակը
1942 դիտում
14:22 31-10-2021
Գյումրիում բացվեց մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հուշատախտակը
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար