211652_close_icon
views-count2715 դիտում article-date 13:00 26-06-2019

Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նմանատիպ նյութեր